ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանչեսթերի ֆուտբոլիստը նախկին ընկերուհուն ծեծելու և բռնաբարելու համար ձերբակալվել է. աղջիկը տեսանյութ է հրապարակել

 «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է նախկին ընկերուհուն՝ Հարիետ Ռոբսոնին ծեծելու և բռնաբարելու համար։

Հարիետ Ռոբսոնը Instagram-ում նյութեր է հրապարակել, որտեղ երևում է իր արյունոտ դեմքն ու մարմինը` կապտուկներով։ Այս մասին գրում են արտասահմանյան լրատվակայքերը:

 

«Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին իմանալ, թե ինչ է իրականում անում Գրինվուդն ինձ հետ»,- գրել է նա իր սոցիալական ցանցերում։

Ռոբսոնը նաև մի քանի ձայնային հաղորդագրություններ է հրապարակել, որոնցում ֆուտբոլիստը ստիպողաբար սեռական բռնություն է գործադրում վերջինիս վրա:

 

«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը խաղացել է բազայում։ Վերջերս նա ճանաչվել է «Յունայթեդի» ամսվա լավագույն խաղացող: Նախկինում ֆուտբոլային ակումբը նրան արդեն անորոշ ժամանակով հեռացրել էր մարզումներից և հանդիպումներից։

Քաղաքականություն

Պատահարներ