18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիկտոկերը ուղիղ եթերում ծեծի է ենթարկել մորն ու տատին. ՌԴ

 Վոլգոգրադից տիկտոկերը ուղիղ եթերում ծեծի է ենթարկել մորն ու տատիկին։

 

Պավել Պրոկուդին անունով օգտատերը երգեր երգելիս է եղել իր բաժանորդների համար, երբ հանկարծ եթերի ժամանակ մայրը վերադարձել է տուն և խնդրել անջատել երաժշտությունը, ինչից հետո տիկտոկերը ծեծի է ենթարկել մորը: Տատիկը փորձել է միջամտել, ինչի արդյունքում նա ևս հայտնվել է թոռան թիրախում: 

 

Երիտասարդն արդարանալու համար ասել է, թե մայրը հարբեցող է, իր երբեք իրեն չի սիրել, ատել է ու ինչ ինքը մորը հիշում է` իր ներկայությամբ խմել է: Իր ապրուստի միակ միջոցը համացանցն է: Երբ մայրը մտել և խնդրել է անջատել երաժշտության ձայնը` նա կատաղել է:

 

Ոստիկանության կողմից տեսանյութն ուսումնասիրվում է:

Քաղաքականություն

Պատահարներ