Մեքսիկայում միկրոավտոբուս է վթարվել. կան զոհեր
Ուղեւորներով միկրոավտոբուսը կողաշրջվել է Հալիսկո նահանգում, վթարի հետեւանքով զոհվել է տասներեք մարդ, եւս տասը վիրավորվել է, Twitter-ում հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Լեոն Ագուասկալյենթես մայրուղու վրա վթարի հետեւանքով փրկարարական ու զոհվածների տարհանման աշխատանքներն ավարտված են: Դեպքի վայրում զոհվել է ութ տղամարդ եւ չորս կին, այդ թվում՝ երկու անչափահաս, եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում, տասը մարդ վիրավորվել է»,-ասվում է փրկարարների բլոգում տեղադրված տեղեկատվության մեջ: Միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ջրհորն ու կողաշրջվել: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկություններով՝ բոլոր զոհվածները Մեքսիկայի քաղաքացիներ են:
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում միկրոավտոբուս է շրջվել. կան վիրավորներ
Թուրքիայի Ստամբուլ նահանգում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։ Ըստ տեղեկություննե...
100000 մարդ առանց էլեկտրականության է մնացել. հազարավոր չվերթներ են չեղարկվել. ԱՄՆ-ում ձյան առատ տեղումներ են
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում 114 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ձնաբքի պատճառով, հ...
500 ատոմային ռումբ. Ավստրալիայում հրաբխի պայթյունի հզորությունն է գնահատվել
NASA-ի հետազոտողները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում (Ավստրալիա) Տոնգա նահանգի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ կղզում հրաբխի...
Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա
Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի շարժիչա...