100000 մարդ առանց էլեկտրականության է մնացել. հազարավոր չվերթներ են չեղարկվել. ԱՄՆ-ում ձյան առատ տեղումներ են

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում 114 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ձնաբքի պատճառով, հետևում է Poweroutage.us պորտալում հրապարակված տվյալներից։ 

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվում առափնյա շրջաններում, որտեղ քամու կտրուկ պոռթկումների պատճառով սկսվել են հեղեղումներ, առանց լույսի է մնացել սպառողների մոտ 40 տոկոսը: 

Նահանգի առանձին շրջաններում մեկ օրում ավելի քան 30 սմ ձյուն է տեղացել։ Կանխատեսման համաձայն ՝ օրվա ընթացքում ամեն ժամ տեղալու են 5 սմ տեղումներ, որոնք ուղեկցվելու են մինչր 34 մ/վ քամու պոռթկումներով: 

«Առաջիկա ժամերին ուղևորությունները վտանգավոր կլինեն կամ գրեթե անհնար»,- նախազգուշացրել է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը Բոստոնի բնակիչներին: 

Օդերևութաբանների կանխատեսումներով ՝ առատ ձյան տեղումները, ցածր ջերմաստիճանը և քամու կտրուկ պոռթկումները կպահպանվեն երկրի հյուսիս-արևելքում մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ: Որոշ շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը կարող է գերազանցել 60 սմ-ը։ 

 

Ավելի քան 3,5 հազար ավիաչվերթներ են չեղարկվել և ավելի քան 80 հազար սպառողներ հոսանքազրկվել են շաբաթ օրը ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում են մոնիթորինգային ծառայությունները: 

Power ինտերնետ ռեսուրսի տվյալներով՝ Մասաչուսեթս նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 79 հազար սպառող, Դելավերում ՝ գրեթե 4 հազար։ 

FlightAware պորտալը հայտնում է, որ շաբաթ օրը չեղյալ է հայտարարվել 3 520 չվերթ։ 

Մասաչուսեթսում իշխանություններն արգելել են խոշոր բեռնատարների երթևեկությունը մայրուղով և բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության ճանապարհ դուրս չգալ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ