500 ատոմային ռումբ. Ավստրալիայում հրաբխի պայթյունի հզորությունն է գնահատվել

NASA-ի հետազոտողները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում (Ավստրալիա) Տոնգա նահանգի Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ կղզում հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ավելի սարսափելի է եղել, քան ատոմային ռումբի պայթյունը կարող  էր լինել,- գրում է NPR-ը։ 
Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ 2015 թվականին գոյացած համանուն հրաբխային կղզին  բառացիորեն բզկտվել  է: 

Տոնգան հիմա ավերակ է, առանց էլեկտրականության կամ օդանավակայանի:   Պայթյունի ձայնը, որը հավասար է եղել 10 մեգատոն տրոտիլի պայթյունի,լսվել է նույնիսկ Ալյասկայում: Առայժմ հաստատվել է երեք մարդու մահը։Բացի այդ, գիտնականները պնդում են, որ այս ժայթքումը ամենահզորն էր 1883 թվականի Կրակատոայի ժայթքումից հետո, և դրա ուժգնությունը համեմատվում է 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա նետված 500 ատոմային ռումբերի հետ։ 

Պայթյունի հետևանքով  հսկայական ցունամի է բարձրացել  և ավերել Մանգո կղզու բոլոր տները: Օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով քանդվել է կղզու երկու ափերը միացնող պլատֆորմը:   Կղզին անhետացել է օվկիանոսում: 

Գիտնականները  փորձում են հասկանալ, թե  ինչպես կարող էր ընդամենը 60 րոպե  տևած  պայթյունը նման աղետի պատճառ դառնալ:  Հիշեցնենք, որ Տոնգայում հրաբխի ժայթքման հարվածային ալիքները հասել են Ուկրաինա։ Ժայթքման հարվածային ալիքները երկու անգամ պտտվել են մոլորակի վրա: Իսկ Անտարկտիդայում, որը գտնվում է ժայթքումից գրեթե ութ հազար կիլոմետր հեռավորության վրա, ալիքները հասել են 60 սմ-ի։ 

 

Քաղաքականություն