Պատահարներ

Վիճաբանություն Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում. հնչել են կրակոցներ

Unknown
Վիճաբանություն Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում. հնչել են կրակոցներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով, փոխանցում է Shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:

 Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250