ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել

Ճապոնիայում Սակուրա-ձիմա հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արձակել Կյուսյու կղզու վրա. հայտնում է The National-ը։

 

Հրաբուխը գտնվում է Կագոսիմա քաղաքի մոտ, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ։ Իր պայթյունային ներուժի պատճառով հրաբուխը համարվում է շատ վտանգավոր։ Մասնագետները հետևում են հրաբխի ակտիվությանը։

 

Նշենք, որ Սակուրա-ձիմայի խոշորագույն ժայթքումները տեղի են ունեցել 1471-1476 թթ միջև ընկած ժամանակահատվածում և 1914 թվականին։

Քաղաքականություն

Պատահարներ