Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է ծառին. կա զոհ և վիրավորներ

 Հունվարի 28-ին, ժամը 11:22-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար:

Քաղաքականություն

Պատահարներ