Ուկրաինայում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա. 5 զոհ կա

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակ է բացել հերթապահություն իրականացնող ծառայակիցների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել «Յուժմաշ» Հարավային մեքենաշինական գործարանի տարածքում: Ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Յուրևիչը՝ 2001 թվականին ծնված, զենքը հանձնելիս չպարզված պատճառով կրակ է բացել Կալաշնիկովի ավտոմատից Ազգային Գվարդիայի հերթապահ զինծառայողների ուղղությամբ, որից հետո թաքնվել է զենքով:

Ազգային գվարդիայից հայտնել են, որ զոհերի թվում 4 զինվորական և մեկ քաղաքացի կա:

Դնեպրում ոստիկանական գործողություններ են իրականացնում: Ազգային ոստիկանության և Ազգային գվարդիայի ստորաբաժանումներին տագնապ է տրվել: Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Քաղաքականություն

Պատահարներ