ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած հետախուզվող երիտասարդը

Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի:Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից: Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։

Քաղաքականություն

Պատահարներ