ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄԷ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները հարձակումներ են իրականացրել Եմենի տարածքի և, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Սանայի շրջանների վրա. հայտնում է Mehr գործակալությունը։


 

Կոալիցիայի կործանիչները հինգ հարված են հասցրել Սանայի Ալ-Նահդին և Ալ-Խաֆա շրջաններին, ինչպես նաև գրոհել են Սանայի ծայրամասում գտնվող Ֆաջ Աթթան շրջանը:


 

Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կործանիչները երեք ավիահարված են հասցրել Սանհան մայրաքաղաքային մարզի Ջարբան շրջանին, երկու ավիահարված Արհաբ շրջանին և երկու գրոհով ոչնչացրել են հեռահաղորդակցության ցանցը Հաուլանի Ալ-Հոսն շրջանում։


 

Ավիահարվածների զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Եմենում արդեն մեկ շաբաթ է, ինչ անջատվել է ինտերնետը, քանի որ ավիահարձակման հետևանքով կործանվել է Հոդեյդայում հեռահաղորդակցության հանգույցը։


 

Քաղաքականություն

Պատահարներ