Պատահարներ
Պայթյուն` Աթենքում. կան վիրավորներ
Հունվարի 26-ի վաղ առավոտյան Աթենքի կենտրոնական հատվածում պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Լրջորեն վնասվել է նաև այդ հատվածում գտնվող գրասենյակային շենքը:
Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 77-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է։ Եվս երկուսը բժշկական օգնություն են ստացել ծխի ներշնչման պատճառով: Պայթյունը տեղի է ունեցել Զևսի օլիմպիական հնագույն տաճարից 200 մետր հեռավորության վրա՝ Սինգրոու պողոտայում: Հրշեջները օդային սանդուղքներով փնտրում էին վնասված շենքերի ներսում հնարավոր արգելափակվածներին:
Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0