Լավրովը` Ռուսաստանի վարած քաղաքականության մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:
Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ելույթում:
«Մենք ակտիվորեն նպաստում ենք ճգնաժամային իրավիճակների խաղաղ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, լինի դա Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրավիճակը՝ Կորեական թերակղզում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,-ասել է Լավրովը:
Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...
Ալիևը հայտարարություն է արել
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտ...