«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ արևմտյան առաջնորդները ուժեղացնում են ռազմական նախապատրաստական աշխատանքները, ՆԱՏՕ-ն ուժերը բերել է պատրաստության վիճակ՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի զորքերի կուտակման:
Ըստ Բայդենի՝ եթե Ռուսաստանը հարձակվի, դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը», որը «կփոխի աշխարհը»։ Նախագահն ասել է, որ կքննարկի մշակվող միջոցառումների շարքին Պուտինի դեմ ուղղակի պատժամիջոցներ ավելացնելու հարցը:
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
«Արևմուտքը միասնական է, ՌԴ-ի համար գինը շատ բարձր կլինի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը hայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կա «շատ ամուր միասնություն»՝ Ռուսաստան-Ո...