ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտարարել է նախագահ Զորան Միլանովիչը։ Այս մասին հայտնում է РИА Новости:
«Ես դիտում եմ զեկույցներ, որոնց համաձայն ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը, ուղարկում է հետախուզական նավեր։ Զագրեբը ոչ միայն չի ուղարկի իր զինվորներին հակամարտության գոտի, այլ նաև հետ կկանչի «բոլորին մինչև վերջին խորվաթ զինվորը»,- ասել է երկրի նախագահը` ազգային հեռուստատեսությն եթերում։
«Դա կապ չունի Ուկրաինայի կամ Ռուսաստանի հետ, դա կապ ունի ամերիկյան ներքին քաղաքականության դինամիկայի հետ, Ջո Բայդենի և նրա վարչակազմի հետ, ում ես աջակցում էի… բայց ես վտանգ եմ տեսնում միջազգային անվտանգության հարցերում», - բացատրել է Միլանովիչը:
Միացյալ Նահանգները մեծացնում է զորքերի պատրաստվածությունը տանը և արտերկրում
Վերջին շաբաթներին Արևմուտքն ակտիվորեն մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը դուրս են բերվում հարևան պետության հետ սահմանին։
Մոսկվան հերքում է բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ իրենք իրենց զորքերը տեղափոխում են իրենց տարածքներ։ Կրեմլը և ԱԳՆ-ն նաև նշում են, որ տարածաշրջանում էսկալացիայի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն են, որոնք Ուկրաինա են ուղարկում ռազմական հրահանգիչներ, զենք և տեխնիկա, ինչպես նաև ավելացնում են զորավարժությունների թիվը։ .
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...
Պուտինը պայմանավորվել է Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ. Լավրով
Պուտինը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդների հետ պայմանավորվել է բոլոր ոլորտներում համագործակցության զարգաց...