Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը
«Հայրենական պատերազմի (Ղարաբաղյան պատերազմ - «Ինտերֆաքս») ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը», - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիևը:
Ալիևը հույս է հայտնել, որ իրանական ընկերությունները ակտիվորեն կաշխատեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։
«Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...
Պուտինը պայմանավորվել է Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ. Լավրով
Պուտինը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդների հետ պայմանավորվել է բոլոր ոլորտներում համագործակցության զարգաց...