«Արևմուտքը միասնական է, ՌԴ-ի համար գինը շատ բարձր կլինի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը hայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կա «շատ ամուր միասնություն»՝ Ռուսաստան-Ուկրաինա անվտանգության ճգնաժամի շուրջ լարվածությունը թուլացնելու հարցում, hայտնում է Euronews-ը:
Աասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանի` Ուկրաինայի վրա հարձակման դեպքում պատասխան կլինի, և դրա գինը շատ բարձր կլինի»:
«Մենք միաժամանակ պատրաստում ենք ընդհանուր արձագանքն ու պատասխանը հարձակման դեպքում»,- ընդգծել է նա՝ պնդելով, որ Արևմուտքն ամբողջովին միասնական է և կրկնել` լարվածությունը թուլացնել է պետք։
Մակրոնը հաստատել է, որ ուրբաթ հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը ևս հայտարարել է, որ զրույցը կկայանա։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ցանկանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում առաջարկել «ապաէսկալացիայի ճանապարհային քարտեզ»: Իսկ Գերմանիայի կանցլերը, անդրադառնալով հարցին` արդյոք Բեռլինը հրաժարվո՞ւմ է զենք ուղարկել Ուկրաինային, պատասխանել է` երկիրը գործում է սկզբունքային տեսանկյունից, որը, բնականաբար, «բխում է այս վերջին տարիների և տասնամյակների զարգացումից», ինչը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար նրա պատասխանատվության հետ:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...
Ալիևը հայտարարություն է արել
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտ...
Պուտինը պայմանավորվել է Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ. Լավրով
Պուտինը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդների հետ պայմանավորվել է բոլոր ոլորտներում համագործակցության զարգաց...