ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունաստանում առատ ձյուն է եկել․ գրեթե բոլոր մեքենաները ամառային անվադողերով են

Հունաստանում կյանքը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, հրշեջներ, ոստիկանություն և զինվորականներ են ուղարկվել կոմունալ ծառայություններին օգնելու համար։ Ճանապարհներին մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել, քանի որ գրեթե բոլոր մեքենաները ամառային անվադողերով են։ Որոշում է կայացվել, որ Հունաստանում մանկապարտեզները ու դպրոցները չեն աշխատի, խանութներից կաշխատեն միայն մթերային խանութներն ու դեղատները։ Օդերեւութաբաններն ասում են, որ վատ եղանակը կպահպանվի մինչև չորեքշաբթի։

Քաղաքականություն

Պատահարներ