Օրվա լրահոս

«Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար

1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար

Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ):

Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը:

Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար:
Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել):

2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում

Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով):

Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333):

 

 

Վերջին նորություններ