Ամերիկան ՌԴ-ի հետ բանակցություններում որևէ զիջում չի անելու
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ վերջինիս առաջարկած անվտանգության երաշխիքների հարցով, սակայն որևէ զիջումներ չի անելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Առանցքային պահն այն է, որ յուրաքանչյուր քայլ, որը մեքն ձեռնարկում ենք, զիջում չի լինելու: Դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա, իսկ դա նշանակում է, որ ռուսները նույնպես ինչ-որ բան պետք է անեն, ինչը կօգնի բարելավել մեր անվտանգությունը»,- մեկնաբանել է Փրայսը:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
«Մենք ստիպված կլինենք մի ամբողջ զորակազմ տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ստիպված կլինի Ուկրաինայի հետ սահմանին «բելառուսական բանա...