«Մենք ստիպված կլինենք մի ամբողջ զորակազմ տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ստիպված կլինի Ուկրաինայի հետ սահմանին «բելառուսական բանակի մի ամբողջ զորակազմ տեղակայել», քանի որ, նրա խոսքով, Կիևն սկսել է այնտեղ զորքեր մոտեցնել: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք ստիպված կլինենք այնտեղ բելառուսական բանակի ամբողջական զորակազմ տեղակայել: Մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել մեր հարավային սահմանը: Մենք չենք առաջինը սկսել ուշադրություն դարձնել մեր հարավային սահմանին: Ուկրաինացիներն են սկսել մոտեցնել զորքերը: Չեմ հասկանում, թե ինչու»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս հաստատել է նաև 2022 թվականին Բելառուսի սահմանների պաշտպանության մասին որոշումը: Երկրի սահմանապահ հանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականին պաշտպանության հիմնական ջանքերն ուղղվելու են այն շրջաններին, որտեղ հնարավոր է նոր արտաքին մարտահրավերների ձևավորումը և սահմանային անվտանգության սպառնալիք:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար. ՌԴ-ում Իրանի դեսպան
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս...