Պատահարներ
Կարիմ Բենզեմայի տունը թալանել են, երբ նա խաղադաշտում է եղել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպման (2-2) ժամանակ։ Այս մասին հայտնում է 20 Minutes-ի իսպանական հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները տուն են մտել այգու միջով։ Վնասի չափն այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ ավարտել «Էլչեի» հետ հանդիպումը։ 58-րդ րոպեին նրան փոխարինել է Լուկա Յովիչը։
Մինչ այդ՝ առաջին խաղակեսում, Կարիմը չէր իրացրել 11 մետրանոցը, ինչը նրա հետ առաջին անգամ պատահեց մադրիդյան ակումբում ելույթների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0