«25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը». Կարեն Քոչարան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: Դրանից մի քանի օր հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը 1976-1990թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները: 1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը: 1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: 1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան: |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյա...
Ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիք․ Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին
«Անցյալից եք խոսում, խրամատներից եք խոսում, Դուք առաջնագիծ գնացե՞լ եք ընդհանրապես: Դուք ծառայե՞լ եք իսկապես: Չե՛ք ծառայե...
Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ. Վանեցյան
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»: «Մերձքաղ...