Ուկրաինացի դիվերսանտները Դոնբասի շփման գծից առևանգել են Լուգանսկի պաշտպանության վարչության աշխատակցին
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հայտնել է, որ ուկրաինացի դիվերսանտները Դոնբասի շփման գծից առևանգել են իրենց պաշտպանության վարչության աշխատակցին։
«Հունվարի 22-ին Ուկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն խումբը Սվետլոդարսկի բլրի շրջանում գտնվող տարածքի մի հատվածը պարեկելիս առևանգել է ԼԺՀ-ի ժողովրդական ոստիկանության զինծառայողին»,- լրագրողներին ասել է Ֆիլիպոնենկոն։
Ժողովրդական միլիցիայի ներկայացուցչի խոսքով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողը ռադիոյով հաղորդագրություն է փոխանցել անտառային գոտում կասկածելի գործողության մասին և, չսպասելով ուժեղացմանը, ստուգել է տարածքը։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները և ձգձգում է բանակցությունները հակամարտության կարգավորման համար։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ։ Արևմտյան երկրները շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելով Դոնբասում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
Արեգնազ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին
Աժ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անդրադարձել է Սուրեն Պապիկյանի հարսանիքին՝ մասնավորապես նշելով․ «Սուրեն Պապիկյանի...
ՌԴ-ի հետ ռազմական բախման դեպքում Ուկրաինային գազը կբավարարի ընդամենը մեկ շաբաթ. Reuters
Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պարագայում բնակչությանը և կարևոր ռազմական ենթակառուծվածքները գազով կարո...