ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը սպառնում էր, որ ինքնասպան կլինի

auroranews-ին ռադիոլսողներից մեկը տեսանյութ է տրամադրել երեկվա դեպքից: Հիշեցնեմ, որ տղամարդն անցել էր Երևանի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր իրեն ցած նետել: Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում էին Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:  Ավելի ուշ արդեն պարեկներին և փրկարարներին միացել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում էին հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները: 
 

Քաղաքականություն

Պատահարներ