ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բախումներ են, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառում

Բրյուսելում բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառում։ 

Բրյուսելում ընթանում են ցույցեր ընդդեմ համաճարակային սահմանափակումների։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ հավաքվել են Բելգիայի մայրաքաղաքի Հյուսիսային կայարանում` ձեռքներին «Ժողովրդավարությունը ազատություն է», «Ո՛չ QR կոդերին» գրառումներով պաստառներով։ 

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը, դրան մասնակցում են Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Իտալիայի բնակիչներ, ինչպես նաև Բրյուսելում բնակվող ԵՄ շատ այլ երկրների քաղաքացիների ներկայացուցիչներ։ 


 

Քաղաքականություն