Ստամբուլում ավտոբուսն ընկել է անդունդը․ կա 2 զոհ և բազմաթիվ վիրավորներ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում միջքաղաքային ավտոբուսն ընկել է 30 մետրանոց անդունդը, հայտնում է Anadolu-ն։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով կա երկու զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Նրանց ստույգ թիվը հայտնի չէ։ 

Վթարի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ և հրշեջներ։

Վթարի հետևանքով որոշ ուղևորներ արգելափակվել են մեքենայի մեջ, իսկ ոմանք դուրս են շպրտվել ավտոբուսից։ Ավտոբուսում արգելափակվածներին փրկել են հրշեջները։

Հայտնի է, որ ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղել։

Քաղաքականություն

Պատահարներ