Դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին․ ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնհա անցման մոտ, բախվել ենNissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազաատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանն ու Արեգ Ղամբարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։

Քաղաքականություն

Պատահարներ