Պատահարներ
Անհայտ անձը ներխուժել է տուն և 3 մարդու սպանել․ ՌԴ
Անհայտ անձը ներխուժել է ՌԴ Օմսկի մարզի Պավլոգրադի շրջանի տներից մեկը և երեք մարդու սպանել, այդ թվում՝ երեխայի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է տարածաշրջանային դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեռահասներից երկուսը հաջողացրել են փախչել և օգնություն կանչել: Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի մարմին՝ դանակի վիրավորումներով և բռնի մահվան նշաններով:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: Մարդասպանը դեռևս չի գտնվել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0