«Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որում մասնավորապես անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին:
Նշելով, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են՝ նախագահն ասել է. «Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չի լինի»:
Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանը նշել է, որ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ, և չկա ուրիշ ճանապարհ՝ բացի երկխոսելը: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, հնարավոր չէ անտեսել պատմական իրողությունները, առաջ շարժվել առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու, որը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերն աշխարհասփյուռ ազգ են:
«Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին և Բելառուսին հանել ԵԱՀԿ-ից
ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել հանել Ռուսաստանին և Բելառուսին ԵԱՀԿ֊ից...
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում գաղտնի պահել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը
Ամերիկացի պաշտոնյաները խնդրել են իրենց ռուս գործընկերներին չհրապարակել ԱՄՆ գրավոր պատասխանը Ռուսաստանին՝ անվտանգության ե...