ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով յոթ երեխա է զոհվել

Քաբուլում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով՝ տասը խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից 7-ը երեխաներ են։ Ինչպես նշում է The New York Times-ը, կադրերը նկարահանվել են երկու անօդաչու թռչող սարքերից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ավտոմեքենան և քաղաքացիական անձինք մտնում բակ։ Տեսանյութի վերջում պայթյուն է առկայծում է, որը կարող է վկայել հրթիռի կամ արկի խոցման մասին։

 

Հրապարակումն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ պայթեցված ավտոմեքենայի մոտ կարող էր երեխա լինել։ 

The New York Times-ը նշում է, որ տեսագրությունը ձեռք է բերել դատական ​​կարգով։ Հրատարակությունը հայց է ներկայացրել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության դեմ և ստացել այն։

Քաղաքականություն

Պատահարներ