Հրավիրում ենք վարորդների ուշադրությունը․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, շու...
Գինն հասավ 50 դրամի․ սուպերմարկետներում փոխվել են պոլիէթիլենային տոպրակների գները
Ինչպես հայտնի է 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակն...
Բուք, ձյուն, մերկասառույց՝ ՀՀ ճանապարհներին․ զգուշացում՝ վարորդներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտո...
Բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաև պաշտ...