Գինն հասավ 50 դրամի․ սուպերմարկետներում փոխվել են պոլիէթիլենային տոպրակների գները
Ինչպես հայտնի է 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
Սակայն մի շարք սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում ոչ միայն դեռ տրամադրում են պոլիէթիլենային տոպրակներ, այլև թանկացրել են դրանց արժեքը, գրում է Armdaily-ն։
Օրինակ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում պոլիէթիլենային տոպրակների գինը 15 դրամից դարձել է 45 դրամ։
Իսկ «Սաս» սուպերմարկետների ցանցում այդ տոպրակների գինը դարձել է 50 դրամ։


Իսկ օրինակ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում գինը չի փոխվել։ Որոշ սուպերմարկետներ էլ իրենց կայքերից հեռացրել են պոլիէթիլենային տոպրակները։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 30 հազար դրամ տուգանք է սահմանվում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, շու...
Հրավիրում ենք վարորդների ուշադրությունը․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թա...
Վարորդը պարեկներին գումար էր առաջարկել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան...
Մի քանի երկրներներում մասսայական հոսանքազրկումներ են
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ալմաթին հոսանքազրկվել է։ Քաղաքի բոլոր թաղամասերը մնացել են առանց էլեկտրականության, Էլեկտ...