Բուք, ձյուն, մերկասառույց՝ ՀՀ ճանապարհներին․ զգուշացում՝ վարորդներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։
Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։
Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Նմանատիպ հոդվածներ
Բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաև պաշտ...
Դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին ու եվրոն թանկացել են․ ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 12-ին կազմել է 481.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կենդանաբանական այգին ձմռանը
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կենդանաբանական այգում ձմեռն այս տեսք...
Պոլիէթիլենային տոպրակները ոչ թե արգելվել են, այլ՝ թանկացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ...