Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, շուտով նրանցից 5-ը բաց կթողնվեն անտառ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից:
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
Նմանատիպ հոդվածներ
Գինն հասավ 50 դրամի․ սուպերմարկետներում փոխվել են պոլիէթիլենային տոպրակների գները
Ինչպես հայտնի է 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակն...
Հրավիրում ենք վարորդների ուշադրությունը․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թա...
Վարորդը պարեկներին գումար էր առաջարկել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան...
Դոլարի փոխարժեքն աճել է
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Հունվարի 25-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.26 դրամ՝ նա...