Բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով: Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետևյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Բուք, ձյուն, մերկասառույց՝ ՀՀ ճանապարհներին․ զգուշացում՝ վարորդներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտո...
Դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին ու եվրոն թանկացել են․ ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 12-ին կազմել է 481.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կենդանաբանական այգին ձմռանը
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կենդանաբանական այգում ձմեռն այս տեսք...
«Այս ամպերը լուսաբացին երևացել են Ճամբարակի երկնքում». Սուրենյան
«Այս ամպերն այսօր լուսաբացին երևացել են Ճամբարակի երկնքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄՆ հիդրոօդերևութաբ...