Հայաստանում արդեն կան պատրաստի ԱԹՍ-ներ, դրանք փորձարկումների փուլում են. նախարար
Հայաստանում արդեն կան պատրաստի անօդաչու թռչող սարքեր, դրանք փորձարկումների փուլում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում։ Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների փուլում են, և կան նաև այնպիսիները, որոնք արդեն պետական փորձակումներ են անցել»,- նշեց Խաչատուրյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։ Նախարարը շեշտեց, որ պետությունը հակված է ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ:
«Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց՝ պատրաստի ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, կկնքվի պայմանագիր, ինչը կնշանակի, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել ԱԹՍ–ներ։
Ժամկետների մասին ԲՏԱ նախարարը դժվարացավ նշել
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
ՔՊ պատգամավորները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար. ովքեր են նրանք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Անկարան հայ-թուրքական բանակցությունները չի ցանկանում երրորդ երկրում անցկացնել
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է...