ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող ծրագրերի շրջանակներում համագործակցության զարգացումը։
Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր ջանքեր ներդնել այդ փոխգործակցության զարգացման համար:
Ամերիկյան կողմն իր հերթին հանդես է եկել մի շարք առաջարկներով, այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի, արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ:
Այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած հայ խաղաղապահների հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Այցելել են նաև ՊՆ զինվորական հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված դաշտային հոսպիտալի տեխնիկական միջոցների հանձնման արարողությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ պատգամավորները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար. ովքեր են նրանք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքի մասին
Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցություններից հետո տեղի է ունեցել Լավրովի մա...
Անկարան հայ-թուրքական բանակցությունները չի ցանկանում երրորդ երկրում անցկացնել
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է...