Անկարան հայ-թուրքական բանակցությունները չի ցանկանում երրորդ երկրում անցկացնել
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի ամսաթիվը կորոշեն երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք երրորդ երկրում անցկացնել»,- ասել է գործակալության աղբյուրը։
ՌԴ ԱԳՆ-ում հունվարի 14-ին կայացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
ՔՊ պատգամավորները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար. ովքեր են նրանք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Պուտինի հետ բանակցություններից հետո Իրանի նախագահը Կրեմլում նամազ է արել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Կրեմլում նամազ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Այս...