Եթե անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ–ին. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով 2021թ–ի մայիսի 12-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ–ի մասին հարցին հայտարարեց, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ–ին։
«ՀԱՊԿ–ը կազմակերպություն է, բանակ չէ, և ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, գործի են դրվում առաջին հերթին քաղաքական մեխանիզմները, և միայն դրանց անհնարինության դեպքւմ նախատեսված են արդեն խորհրդակցություններ ու գետնի վրա միջամտություններ»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված որոշ գործիքներ` քաղաքական միջամտության տեսքով, մինչ այժմ և հիմա էլ կիրառվում են ու հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։
Այդուհանդերձ, Միրզոյանը չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ–ին նաև կոնկրետ գործողությունների հարցով։
«ՀԱՊԿ կանոնադրությունը կա, 4-րդ հոդվածը կա, ու եթե հարկ լինի 4-րդ հոդվածով դիմել` ՀՀ կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավորման մա...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...