Սիրիայից Ղրիմ կթռչեն նաև Երևանով
Սիրիան ծրագրում է Սոչիի, Անապայի և Երևանի տարածքով Ղրիմի հետ ավիահաղորդակցություն սկսել։
Սիրիայի իշխանությունները քննարկում են Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով Ղրիմի հետ ավիահաղորդակցություն կազմակերպելու հարցերը։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Ծրագրվում են թռիչքներ Սոչիով, Անապայով, Երևանով», - ասել է Ակսյոնովը՝ հստակեցնելով, որ խոսքը Սիրիայից դեպի Ղրիմ ավիահաղորդակցության մասին է:
Ղրիմի ղեկավարը նշել է, որ ներկա պահին ուղիղ ավիահաղորդակցություն չկա Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև: Նա հավելել է, որ իշխանությունները պատրաստ են քննարկել թռիչքների կազմակերպման առաջարկները:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավորման մա...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 202...