ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում վթարի հետևանքով 12 մարդ է տուժել
Մոսկվայում բախվել են ուղևորատար ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել, նրանց թվում՝ երկու երեխա:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձանց բուժօգնություն են ցույց տալիս մասնագետները:
Մայրաքաղաքային պետավտոտեսչության տվյալներով՝ վթարի ժամանակ երկուամսական երեխա է տուժել: Նա մոր գրկում է եղել և բախվել է բազրիքին: