Օրվա լրահոս

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը փողոցում ծեծի է ենթարկել երկրպագուին: Ոստիկանությունն արդեն հետաքննում է գործը։ Ամեն ինչ տեղի է ունեցել ուշ գիշերը Լոս Անջելեսում։ Երկրպագուն երաժիշտից ինքնագիր է խնդրել, իսկ հետո սկսել է հեռախոսով նկարվել նրա հետ։ Ուեսթին դա դուր չի եկել, և նա կատաղել է։ Երաժիշտը նախ հրել, ապա հարվածել է տղամարդու գլխին ու պարանոցին (տեսանյութում տուժածը պառկած է մայթի վրա)։ Այս դեպքից հետո նա բղավել է՝ դու չգիտես ինչ է կատարվում ինձ հետ, փոխանցում է SHOT-ը։ 

Վերջին նորություններ