ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրությունը Ղազախստանում. բողոքի ակցիաների նորացված քարտեզն է հրապարկվել

Ալմաթիում հացի խնդիրը կլուծվի առաջիկա օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է Հաբար-24 հեռուստաալիքը: 

Թելեգրամյան ալիքները հրապարակում են Ղազախստանում իրականացվող բողոքի ակցիաների նորացված քարտեզը, որտեղ նշված են թեժ կետերը:

 

 

 

Կադրեր են հրապարակվում Ղազախստանի տարածքում հակաահաբեկչական գործողություններից: Ղազախստանում անկարգությունների ընթացքում 164 մարդ Է զոհվել:  Անկարգությունների ժամանակ երեք երեխա՝ 4-ամյա աղջիկ, 11-ամյա եւ 15-ամյա դեռահասներ են մահացել, հայտնել է մանկական օմբուդսմենը: Ամենից շատ զոհեր են գրանցվել Ալմա-Աթայում ՝ 103 մարդ։ Քըզըլորդայի մարզում զոհվել է 21 մարդ, Ժամբլայի մարզում ՝ 10 մարդ, եւս 8-ը՝ Ալմաթիի մարզում: Ղազախստանում անկարգությունների ժամանակ ավելի քան 2200 մարդ դիմել է բժշկական օգնության։ Ալմաթիի օդանավակայանի գրավմանը մասնակցել է մոտ 800 մարդ։ Արդյունքում չեղյալ է հայտարարվել 116 չվերթ։ Այս մասին հայտարարել Է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւը։ 

 

 

Քաղաքականություն