Ադրբեջանցիները պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն. Արման Թաթոյան
Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:
Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:
Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:
Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:
Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:
Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:
Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:
Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զորքերը երեք կողմից շրջափակել են Ուկրաինան. The New York Times
Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զինվորականների եւ տեխնիկայի մոտավոր տեղակայմամբ ինտերակտիվ քարտեզէ հրապարակել The New...
«Անիմաստ ա հիմա ասել՝ այ մենք զգուշացնում էինք, այ որ ասում էինք». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.«2018-ի ապրիլի 23-ին եկա դիմումս գրեցի, ոտքով իջա Բաղրամյանո...
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացն ավարտվել է. Ղազախստան
ՀԱՊԿ-ն ավարտել է Հավաքական խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղազախստանում, այդ մասին հայտնում է ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար...
Նաիրի Հոխիկյանը՝ կառավարության կողմից սահմանված նոր արգելքների մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունը հոխորտում է, թե հունվարի 24-ից արգ...