Եվս մեկ քայլ՝ Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության. Սիյարտո
Հունգարիան մերժում է «կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի վերաբերյալ որոշումները, դրանք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Սիյարտոյի գնահատմամբ՝ արևմտաեվրոպական մի շարք երկրներ, փորձելով ապահովել ռազմական ներկայություն Ուկրաինայում, մեծացնում են Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի վտանգը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին և չեն ծառայում կայունության ամրապնդմանը։
Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ Բուդապեշտը շարունակում է հանդես գալ խաղաղ կարգավորման օգտին և աջակցում է բանակցային գործընթացներին։ Նա առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը՝ որպես լարվածության նվազեցման հնարավոր գործիք։
Միաժամանակ Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիան չի ընդունում Բրյուսելի վերջին որոշումները, որոնք, նրա ձևակերպմամբ, ավելի են մոտեցնում ռազմական էսկալացիան և հեռացնում խաղաղ լուծման հեռանկարը։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...