Իրանի իշխանությունը ցույցերի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի իշխանությունները ապստամբների նկատմամբ հանդուրժողականություն չեն ցուցաբերի, երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։
«Ապստամբ տարրերի նկատմամբ զիջումներ կամ հանդուրժողականություն չի լինի։ Թշնամին նույնիսկ չի թաքցնում իր հստակ աջակցությունը ապստամբներին։ Հետևաբար, ապստամբներից, նրանց պաշտպաններից կամ նրանց առաջնորդներից որևէ արդարացում կամ ներողություն չենք ընդունի», ըստ IRIB-ի՝ ասել է Էջեին։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Բողոքի ցույցերի հիմնական թեման փոխարժեքի կտրուկ տատանումներն ու մեծածախ և մանրածախ գների վրա դրանց ազդեցությունն էին։ Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութեր։ Այս պայմաններում Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել, և նրան փոխարինել է Աբդոլնասեր Հեմմատին։
Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել գործող քաղաքական համակարգի դեմ վանկարկումներով։ Հաղորդվել է, որ զոհեր են եղել ինչպես ուժայինների, այնպես էլ ցուցարարների շրջանում։
Իրանում բարձր գնաճ է նկատվում (Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9%-ի), իրանական ռիալը արագորեն թուլանում է. վերջին ամիսներին այն դոլարի նկատմամբ մի քանի անգամ ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Մի քանի տարի առաջ, մինչև 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր մոտ 50 հազար ռիալ։ Այժմ դոլարը բաց շուկայում արժե ավելի քան 1,4 միլիոն ռիալ։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու...