Սթարմերը՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պայմանների մասին
Մեծ Բրիտանիան կարող է զինվորականներ ուղարկել Ուկրաինա միայն հրադադարի հաստատումից հետո և բրիտանական խորհրդարանի համապատասխան համաձայնության դեպքում։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա խոսքով՝ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկումների ընթացքում կողմերը համաձայնեցրել են հայտարարություն՝ Ուկրաինայում ուժեր տեղակայելու մտադրության վերաբերյալ՝ խաղաղ համաձայնագրի ստորագրման պարագայում։
Սթարմերը նշել է, որ հայտարարության մանրամասները կհրապարակվեն առաջին իսկ հնարավորության դեպքում։ Նա ընդգծել է, որ իրավիճակի զարգացման ընթացքում պարբերաբար տեղեկություն կտրամադրի Համայնքների պալատին, իսկ եթե բրիտանական զորքերի տեղակայման հարցը առաջանա ստորագրված փաստաթղթի հիման վրա, այն կդրվի խորհրդարանի քվեարկությանը։
Վարչապետը նաև արձագանքել է պատգամավորների հարցերին՝ կապված Ուկրաինա ուղարկվելիք հնարավոր զորակազմի թվաքանակի հետ։ Նրա խոսքով՝ բրիտանական կոնտինգենտի չափը կսահմանվի ավելի ուշ՝ այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» ծրագրերի իրագործման ընթացքում և կրկին կներկայացվի Համայնքների պալատի քննարկմանը։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...