Վճռականորեն կրկնում եմ, ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա. Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է կառավարությունը, ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Եթե մի խումբ երկրներ, օրինակ՝ առանց Իտալիայի, Չեխիայի և այլոց, ցանկացան իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինայի տարածք, Սլովակիան նրանց չի կարող խանգարել։ Այնուամենայնիվ, ես ևս մեկ անգամ և վճռականորեն կրկնում եմ, որ իմ կառավարության պաշտոնավարման ընթացքում ոչ մի սլովակ զինվոր չի ուղարկվի Ուկրաինա»,- ասել է նա:
Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը հնչել է Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների ֆոնին, որտեղ առանձին երկրներ դիտարկում են անվտանգության և ռազմական աջակցության տարբեր ձևաչափեր։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...