Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավ-արևմուտքում՝ Չհարմահալի Լորդեգան քաղաքում և Բախտիարի նահանգում, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրավապահ մարմինների աշխատակիցներից 2 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
Լրատվական գործակալության տվյալներով՝ հունվարի 7-ին, ժամը 10-ի սահմաններում, առևտրականների և խանութպանների մի խումբ փակել է խանութները և սկսել է հավաքվել, հանրահավաքներ անցկացնել ու կարգախոսներ վանկարկել, ինչից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։ Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը գնահատվել է մոտ 300 մարդ։
«Բախումների ընթացքում ցուցարարները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր»,- նշել է գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից առևտրականները սկսել են բողոքի ակցիաներ՝ դժգոհություն հայտնելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման կապակցությամբ։ Իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ցույցերի մասշտաբները ընդլայնվել են՝ ընդգրկելով երկրի տարբեր նահանգների քաղաքներ։
Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինն արդեն հրաժարական է տվել, և նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում զոհերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...